Բաժիններ՝

Եթե Չինաստանն ուժ կիրառի Թայվանի նկատմամբ, ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ-ի եվրոպական երկրի վրա․ Մարկ Ռյուտե

«Եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել շեղել եվրոպացիների ուշադրությունը՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ըստ Ռյուտեի, նման սցենարի հավանականությունն աճում է, և Պեկինին ու Մոսկվային զսպելու համար անհրաժեշտ է երկու քայլ։ Դրանցից մեկը կապված է դաշինքի ուժեղացման հետ, «որպեսզի ռուսները երբեք չհարձակվեն», հաղորդում է DW-ն։ Որպես երկրորդ միջոց Ռյուտեն նշել է պաշտպանական արդյունաբերության և նորարարությունների ոլորտում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համատեղ աշխատանքը։

Ռյուտեն համարում է, որ ՆԱՏՕ-ի առջև ծառացած է «հսկայական աշխարհաքաղաքական մարտահրավեր», և դա նախևառաջ Ռուսաստանն է։ «Նրանք այժմ երեք ամսում երեք անգամ ավելի շատ զինամթերք են արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները՝ մեկ տարում», – կրկնել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան Ռյուտեի խոսքերի, գրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «չարաշահել է հոլանդացիների սիրելի կախարդական սնկերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս