Ի՞նչն է խանգարում, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն նշանակի. ունի կից նախագահ, ՄԻՊ, դա էլ կունենա. Կա՛մ ընտրություն չի լինի, կա՛մ կլինի իր ուզած ուժերով

«Դասեր» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, որը եթեր է գնացել հունիսի 28-ին՝ կեսգիշերն անց, այն օրը, երբ իշխանությունը կազմակերպել ու իրականացրել էր Մայր Աթոռի վրա զարհուրելի գրոհը, հյուրերը՝ քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու քաղաքագետ Արմեն Մինասյանը, անդրադարձել են նաև իմպիչմենտի գործընթացի ակտուալությանը՝ ելնելով օրվա իրողություններից:

Բանախոսներն անդրադարձան Էդմոն Մարուքյանի ու «Հայաստան» դաշինքի կողմից Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու իրողությանը:

«Էդմոն Մարուքյանն ո՞վ է, որ վարչապետի թեկնածու է առաջադրում. ո՛չ պատգամավոր է, ո՛չ ֆրակցիա է ներկայացնում, սուրհանդա՞կ է…»,- ասաց Արմեն Մինասյանը` հավելելով, որ ոչ մի նախաձեռնություն էլ չի եղել:

Սուրեն Սուրենյանցն էլ նկատեց՝ ինքը չէր ուզի, որ քաղաքական ուժերը թաքնվեին հոգևորականների հետևում:

Կարդացեք նաև

«Սպասում էին՝ Նիկոլը մեկին թիրախավորի, որ դարձնեն լիդե՞ր»,- ասաց նա:

Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց՝ տպավորություն ունի, որ ընդդիմադիր որոշ ուժեր օգնում են Նիկոլ Փաշինյանին՝ իրականացնել ընդդիմությունափոխություն:

Ըստ բանախոսների՝ ի՞նչն է խանգարում, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն նշանակի. ունի կից նախագահ, ՄԻՊ, դա էլ կունենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս