
62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Փետրվարի 8-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 62-ամյա ուղևորը՝ Կարո
Անանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։