Բաժիններ՝

Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ Ուսման Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Եթե Դեմբելեն չստանա «Ոսկե գնդակը», դա խնդիր կլինի: Հաշվի առնելով նրա հիանալի մրցաշրջանը, կասկած չկա, որ կստանա: Նա արել է ամեն ինչ: Նրա վիճակագրությունը կարևոր է ակումբի համար, բայց ամենակարևորն այն է, որ բոլորը խաղան թիմի համար»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում խփել է 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Փարիզյան ակումբը նվաճել է չորս տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Ֆրանսիայի առաջնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս