Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 27-ին այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։
ՊՆ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետևել են հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրությանը. այս օրերին ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, գործի են դրվել բավականին ուժեր և միջոցներ՝ ականանետերից մինչև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել՝ գրելով հետևյալ մակագրությունը. «Լվացքի օր՝ Երևանում. իմ սիրելի տեսարանն իմ գրասենյակի պատուհանից»:
Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված):
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ստորագրել է կորոնավիրուսային սահմանափակումների մասին թիվ 122 որոշման մեջ այն փոփոխությունները, որոնք չեղարկում են դիմակի պարտադիր ռեժիմը. դիմակներ կրելը կդառնա հանձնարարական: Այդ մասին հաղորդել է քաղաքի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 27-ին ժամը 06:00-12:00 կդադարեցվի Աբովյան քաղաքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը:
Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը: Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Կոմիտեն այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը:
Մայիսի 26-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:
Մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հավելենք, որ մայիսի 20-21-ին Գեղարքունիքում ձյան տեղումներ գրանցվեցին բնակավայրերում, իսկ մայիսի 24-25-ին՝ բարձրադիր գոտիներում։
Լիստ․ամ-ում եթե բան եք վաճառում, Վոթզափով կապնվում են, երկար խոսում, ասում են, թե իբր Կապանում են, կամ այլ երկրում- նենց, որ հանդիպելը հնարավոր չլինի։ Հետո հղում ուղարկում վճարային համակարգի, որ քարտի տվյալները լրացնեք։ Սրանց երեք անգամ ռադ արեք, «ս» տառով։
Այսօր՝ մայիսի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Քրիստոսի Հարության 40-րդ օրը, երբ Քրիստոս համբարձվեց երկինք։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին ժամը 20։58-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Մայիսի 22-ին Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին: Ժամը 14.30-ի սահմաններում Գևորգ Հովսեփյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Մայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ: