Բաժիններ՝

Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին

Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն Հովնան Բաղդասարյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը մայիսի 23-ին զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում: Հայտարարվել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի շարք զինվորներ կմեկնեն Երուսաղեմ՝ հանգստի:

Որոշվել էր, որ առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին՝ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031