
Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին ժամը 20։58-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8 մ սահել հարակից ձորակը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։