Ժամը 20։44-ին կանխվել է Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մ․ Չ․-ի (ծնված՝ 1992 թ․) ինքնասպանության փորձը։
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացվեց։ Մայիսի 24-ին կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ԱԺ-ում անդրադառնալով խաղողի մթերման խնդրին՝ ասել է, որ նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել միայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հունիսի 30-ը:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Վերջին տարիների մեր հանդիպումներն ու զրույցները, ցավոք, մեր երկրին սպառնացող վտանգների, Արցախի կորուստների և մշուշոտ ապագայի շուրջ էին։ Չէր կարողանում հաշտվել, որ մեր ազգային երազանքներն ու ձգտումները, տասնամյակների պայքարը կարող էր արժեզրկվել ու ոչնչանալ։
Պատկերացրեք, որ երեք կենտրոնական փողոցները՝ Սարյանը, Մոսկովյանը և Թումանյանը վերածվում են բացօթյա գինու մառանի:
Գյումրու օդանավակայան իջած ուղևորի ստացած առաջին հաղորդագրությունը։
Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Հանուն երեխաների պիտի ապրենք։ Ասում են՝ շարժումը կյանքի հոմանիշն է՝ առաջնորդվում ենք դրանով, որպեսզի երեխաները չընկճվեն, ձգտում եմ ամեն ինչ անել, որպեսզի իրենց նպատակներին հասցնեմ, չգիտեմ՝ ինձ մոտ դա որքանով կստացվի։ Տղաս միշտ ասում է, որ մի քանի տարի անցնի, մենք էլ կգնանք կպայքարենք ու մեր հողերը հետ կվերցնենք, հայրիկիս վրեժը կլուծեմ։ Տղայիս ասածներն ինձ և՛ վախեցնում, և՛ ուժ են տալիս, բոլորս էլ մեր երեխաների համար վախենում ենք, ամեն ինչ անում ենք, որ վատ բանի չհանդիպեն։ Բայց երևի հայի ճակատագիրն է՝ միշտ պայքարել։ Ուղղակի պիտի ուժեղ լինել, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջինը, ինձ նման շատերը կան, հույս, հավատ ու ուժ է պետք ունենալ»,- եզրափակեց Էլինա Աղաջանյանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Մայիսի 28-ին, ժամը 21։29-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր Ղազախստանում անհատական նույնականացման համար (ԱՆՀ) է ստացել Ռուսաստանի 35 հազար 782 քաղաքացի:
Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԽ առաջին գումարման արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 29 -ին, ժամը 18:00-ին, «Էրեբունի» սգո սրահում (հասցե՝ Խաղաղ Դոնի 2/14 ):
«Եթե իրենք օպտիմալացում են անում, բայց շենքերը մնում են, բուժաշխատողները մնում են, բնակչության պերկապիտան նույնն է. այստեղ լուծում են մեկ տնօրենի և մեկ հաշվապահի խնդի՞ր: Չեմ կարծում, որ նման պրոյեկտն արված լինի մեկ տնօրենի և մեկ-երկու ադմինիստրատիվ աշխատակցի համար: Այսինքն՝ բուն օպտիմալացումն այլ նպատակներ ունի, ենթադրում եմ՝ նաև շենքային օպտիմալացում հաջորդ փուլում»:
Կարտոֆիլի մեկ կիլոգրամն այս օրերին տատանվում է 500-1000 դրամի սահմաններում: Թե ինչո՞վ է պայմանավորված նման թանկ գինը, փորձեցինք պարզել Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից:
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4556 նոր դեպք։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Հաշվեքննիչ պալատը մայիսի 19-ի արտահերթ նիստում հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր արցախցիներ են տեղահանվել։ Նրանց մեծ մասն այսօր ժամանակավոր բնակություն է հաստատել Հայաստանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակետրտում՝ հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի տուն։
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 28-ին, ժամը 11։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։
Մայիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, երիտասարդը ձերբակալվեց: Նրա բնակավայրում կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց մեկ մետաղյա տարա` լցված մոտ 2,5 լիտր «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով: