
Շիրակի մարզի Բյուրակն գյուղի հանքում փլուզման հետևանքով էքսկավատորավարը մահացել է

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 20-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:
Նշվում է, որ փրկարարներն էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից: