![](/banners/BeFunky-design.jpg)
Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/Arrest.jpg)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վրաստանից ՀՀ սահմանային «Բավրա» անցակետ է ներկայացել 1954 թ. ծնված Մնացական Ե.-ն, որը 1998 թ. հոկտեմբերի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մնացական Ե.-ն գտնվել է առողջական ծանր վիճակում և ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: