Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվածները ՀՀԿ-ական եղբայրներ են

Yerkir.am-ի տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալվածները նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյանները եղբայրներ են, երկուսն էլ` Հանրապետական կուսակցության անդամ: Նշվում է, որ գյուղում եղբայրներն առանձնապես աչքի չեն ընկել, նրանցից մեկն էլ վարորդ է աշխատել:

Հիշեցնենք, որ ոստիկանության պաշտոնական կայքն անընդհատ հրապարակումներ է կատարում այս գործի վերաբերյալ: Ոստիկանությունն արդեն տեղեկացրել էր կասկածյալների անունները, սակայն նրանց ՀՀԿ-ական լինելու մասին խոսք չկար:

Տեսանյութեր

Լրահոս