«Զվարթնոց» մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը կալանավորվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը և «Զվարթնոց» մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետն ու մաքսային տեսուչը կալանավորվեցին։

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար։

Մասնավորապես, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսային ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և մաքսային տեսուչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի՝ 136.491.137 դրամ արժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան: Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Նախաքննությունը շարունակվում է:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս