
Իրարանցում Մեղրաձոր գյուղում (տեսանյութ)

Aravot.am կայքի հաղորդմամբ՝ վերջին շրջանում Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն ակտիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում` ընդդեմ համայնքում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից ցիանային ֆաբրիկայի կառուցման:
Ըստ տարածված հաղորդագրության, այսօր ևս Մեղրաձոր գյուղում պետք է անցկացվեր հերթական բողոքի ակցիան` նույն գյուղի բնակիչ Գարսևան Խաչատրյանի նախաձեռնությամբ: Սակայն գյուղ հասնելուն պես, թե՛ լրագրողները, և թե՛ քաղաքից գյուղ ժամանած ակցիայի մասնակիցները, հանդիպեցել են լուրջ դիմադրության:
Գյուղի բնակիչների մի մասը հորդորել են անջատել բոլոր կամեռաները և հեռանալ գյուղից, ինչպես իրենք են ասել. «Թողեք գնացեք: Մենք մեր գեղի հարցեր կլուծենք: Ինչ գործ ունիք մեր գեղի հետ»: Բնակիչների մի մասը հակադրվել է մյուսին, արդյունքում սկսվել է մեծ աժիոտաժ հենց համագյուղացիների միջև: Կողմերը սկսեցել են քաշքշել միմյանց, բղավել միմյանց վրա, փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հասցնել:
Մանրամասները aravot.am-ի տեսանյութերում: