Գողություն կատարողները չկարողացան փախչել ոստիկաններից

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը գողություն կատարելու պահին բռնել են 3 հոգու: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին՝ գիշերը ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն մեկնելու ճանապարհին Ս. Խուդոյանն ու Դավիթ Ավագյանը Ավան վարչական շրջանի «Ֆորդ» խանութի դիմաց՝ Աճառյան փողոցի թիվ 5 հասցեի տարածքում, նկատել են գողություն կատարող անձանց և կարողացել են ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ նրանց բռնել:

Նրանք են մշտական բնակության վայր չունեցող 45-ամյա Սերգեյ Մեգրիբանովը, Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Գագիկ Միրզոյանը և Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վարդգես Եղիկյանը:

Պարզվել է, որ նրանք այդ տարածքից գողացել են Ավան վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Աշոտ Վարդանյանին պատկանող «ՄԱԶ» մակնիշի 07 ԼՍ 008 համարանիշի ավտոկռունկի յուղի պոմպը, որը, ըստ տեղեկությունների, արժի մոտ 1300 ԱՄՆ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս