Այսօր, ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:
Մայիսի 23-ին, ժամը 18.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը կարիճը խայթել է Պռոշյան փողոցի թիվ 14 տան բնակիչ` 1962թ. ծնված Վաչագան Խաչատրյանին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ – արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Ժամը 03:30-ի սահմաններում, Reno Megan մակնիշի 33 ՍR 530 համարանիշի վարորդը, Իսակովի պողոտայում՝ SPS բենզալցակայանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին:
Մայիսի 23-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդ:
Ժամը 16:30-ի սահմաններում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնի տարբեր մասերի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի Գեղի գյուղի երկու բնակիչ:
Այրվել է գյուղի Վ.Սարգսյան փողոցի թիվ 13 տան տանիքի դուռը (2,5×4 քմ):
Մայիսի 23-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ինքը չի ենթարկվել նրա կանգառին, փորձել է խույս տալ ՃՈ տեսուչից, ով էլ հետապնդել է իրեն, որից հետո ինքը վախից չկարողանալով կառավարել …
Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Մայիսի 21-ին, ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Երևան-Սևան ճաապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-33022», «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն:
Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած…
Երևանի Հրազդանի կիրճում (Շրջանցիկ թունելում) ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը` մոտ 200 քմ:
Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված «Ֆոլկսվագենի» վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավելով, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները:
Մայիսի 21-ին, ժամը 14.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
«Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Միսակ Գազազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
Մայիսի 20-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 73 ա շենքի տանիքը:
Այսօր՝ մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած «Lexus» մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանավան-Լոռու Բերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Շահբազյանի վարած «BMW» մակնիշի՝ 26 UL 700 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա Գագիկ Հովսեփյանի վարած «Opel» մակնիշի՝ 34 UD 254 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 20-ին, ժամը 14.17-ին տեղեկությւն է ստացվել, որ թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Զովասար գյուղի բնակչուհի Քնքուշ Ղազարյանը (ծնվ.1993թ.):
Փրկարարները երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց:
Մինչև կողաշրջվելը Ա. Բոզինյանը բեռնատարով բախվել է ВАЗ-2107 մակնիշի 34 TՍ 973 համարանիշի ավտոմեքենային։
Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան: