Ավտոմեքենան ընկել է ձորը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 32 կմ-ում «Ֆորդ» մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ.Հարությունյան, ծնված 1949 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը և ավտոմեքենայի ուղևոր Ա.Մանուկյանը (ծնված 1966թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև` «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Ա. Մանուկյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ. Հարությունյանինը՝ ծանր: Ժամը 23.41-ին հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: