
Օձեր են հայտնաբերվել տան լոգարանում և ընկերության տարածքում

Հունիսի 26-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 տան լոգարանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: