Խոշոր հրդեհ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող սեփական տանը (լուսանկարներ)
Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը և 6-րդ դասակի տեսուչ Կարեն Արթենյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Զավարյան փողոցում՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ գտնվող տներից մեկում տուն է վառվում:
ՃՈ աշխատակիցները ձայնային ազդանշաններով արթնացրել են բնակիչներին և բնակիչների օգնությամբ տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, դուրս են բերել անվտանգ տարածք, որից հետո քաղաքացիները ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր էլ նշված վայր են ուղարկել թիվ 1, 2, 3 և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները՝ քաղաքացիների օգնությամբ մարել են Տոլստոյի փողոցի թիվ 40 տանն առաջացած կրակը:
Մանրամասները՝ այստեղ: