
Հրդեհ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 25-ին, Ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել՝10.56-ին:
Պարզվել է, որ Ա.Գրիգորյանին պատկանող այգում այրվել է 1 ընկույզի ծառ, 4 հակ, 20 քմ խաղողի այգի, 30 քմ խոտածածկ տարածք: