Պարզվել, է, որ Շահումյան գյուղի տարածքում բախվել են անհայտ անձի կամ անձանց կողմից առևանգված Ford Transit-ն ու Ամբերդ գյուղի բնակիչ 18-ամյա Քրիստափոր Հովակիմյանի վարած Mercedes-Benz մակնիշի 25 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո Ford Transit-ի վարորդը դիմել էր փախուստի։
Մայիսի 18-ին, ժամը 06.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
Վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց տվյալները ոստիկանությունը պարզում է:
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներն այս պահին պարզում են զոհի և վիրավորի ինքնությունը:
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Hyundai» մակնիշի՝ 33 OP 387 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում:
Այսօր ժամը 00:30-ի սահմաններում Քանաքեռ ՀէԿ 4/1 շենքի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի` 96 DQ 096 համարանիշի ավտոմեքենան, Ադոնցի փողոցով ընթանալիս թիվ 14/2 հասցեի դիմաց ավտոմեքենայով բախվել է շրջադարձային հատվածում գտնվող կրպակին:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ուղղությամբ ընթանալիս է եղել ГАЗель մակնիշի ավտոմեքենա և Isuzu-ի վարորդը փորձել է շրջանցել նրան, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 55-ամյա Գևորգ Էլբակյանի վարած Mercedes մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Մակարյանի վարած ГАЗ 24 01 մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ Արման Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
Մայիսի 15-ին` Վանաձորում, «Ղշլաղ» թաղամասում, սպանվել է Թովմա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Թ. Մաթևոսյանը ահնիձորցի էր, աշխատում էր Մոտկորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ:
168.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների և ԱԻՆ աշխատակիցների հետ՝ ճշտելու հրդեհի պատճառները, ընկերության կրած վնասի չափը և այլ մանրամասներ:
Մայիսի 15-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 16-ին, ժամը 10.26-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 127/1 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ Ա. Ավանյանը
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ինչքան նյութական վնաս է կրել կազմակերպությունը, այս պահին դժվար է ասել, սակայն, ըստ տեղեկությունների, կազմակերպությունը կրել է նյութական խոշոր վնաս…
Մայիսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևում: Ժամը 19:00-ի սահմաններում Հովհաննիսյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած «Volkswagen Passat» մակնիշի՝ 27 ՕՕ 728 համարանիշի և 45-ամյա Արմեն Արզումանյանի վարած «BMW» մակնիշի 14 ՕԼ 144 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի ուղղությամբ, ուժեղ քամու հետևանքով նավակը լցվել է ջրով, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մանուկյանը, Երևան -Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, վարելով «ВАЗ 21-21» մակնիշի 71 VV 888 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մայիսի 15-ին, ժամը 13.06-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի լիճն է ընկել քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1957թ. ծնված Մ.Ավակիմյանն ինքնուրույն դուրս է եկել լճից:
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Սարգսյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼD 362 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածի պատնեշին, այնուհետև՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել:
Մայիսի 14-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Բաբայան փողոցի թիվ 14 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 14-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում` «Չելդոն» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Մայիսի 14-ին, ժամը 12.01-ին քաղաքացի Գվիդոյանից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: