Օձը մտել էր «Մարմարի աշխարհ» խանութի նկուղ
Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: