Բաժիններ՝

Mercedes-ը հայտնվել է գետում. Եղեգնաձորի փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել վարորդին և 5 հոգու

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ժամը 07:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Քարին Տակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Պողոսյանը, վարելով Mercedes E 240 մակնիշի 34 ԼT 116 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արփա գետը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքի բնակիչ, 43-ամյա Ճոճ Մուրադյանը տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում բացի վարորդից եղել է ևս 5 հոգի, և վարորդը ինքնուրույն է դուրս եկել ավտոմեքենայից, որից հետո վթարի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներ Ավագ Միքայելյանը, Մարգար Մելքոնյանը, Քաջիկ Բաբայանը և Հարութ Բալայանը վարորդի հետ գետի մեջ հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել բոլոր ուղևորներին, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաների:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս