
Երկրաշարժ Իրանի տարածքում. ՀՀ հարավային շրջաններում ցնցումները չեն զգացվել

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին ՍՓԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի կոորդինատներն են` հուսիսային լայնության 38.59 0 և արևելյան լայնության 44.79 0:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել: