
Ոստիկանները կաթսայատանը հայտնաբերել են երկու երեխաների հոր դին

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 25-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և հայտնել, որ Քաղսի գյուղում գտնվող կիսակառույց շենքի կաթսայատանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված շինության մեջ գտնվող կիսակառույց կաթսայատանը հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հ. Զ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով եկել է նշված հատված, և երբ վերջացել է ավտոմեքենայի բենզինը զանգահարել և իր բարեկամին խնդրել է, որ ավտոմեքենայի համար բենզին բերի: Բարեկամն էլ գալով նշված վայր՝ պահակի հետ հայտնաբերել է դին՝ կախված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Զ.-ն ամուսնացած էր, ուներ երկու երեխա և ըստ դեպքի վայրում հավաքված նրա բարեկամների՝ ընտանեկան խնդիրներ է ունեցել:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Համլետ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ: