
Ավտովթար՝ Արարատի մարզում. կա 5 վիրավոր

Հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղի բնակիչ 26-ամյա Նորիկ Օհանյանը, վարելով «ВАЗ 2109» մակնիշի` 83 ՕՕ 008 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Ոստան ավտոճանապարհին բախվել է Այգեպատ գյուղի բնակիչ 24-ամյա Արթուր Թովմասյանի կողմից վարած «ВАЗ 21011» մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի, ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «ВАЗ 21011»-ի ուղևորներ` Այգեպատ գյուղի բնակիչներ 23-ամյա Վարդգես Բաբայանը, 23-ամյա Արթուր Թովմասյանը և 5-ամյա Սեյրան Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մանրամասները՝ այստեղ: