
Հայտնաբերվել է դի

Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 121/7 հասցեի մոտ գտնվող հանրակացարանի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.53-ին փրկարարները բացել են դուռը և սենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 1953 թ. ծնված Ն. Կագռամանովի դին: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: