
Վթար Իսակովի պողոտայում.վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Հունիսի 24-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: