«Տոյոտան» շրջվել է ձորը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Հունիսի 22-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 30 ԼՏ 488 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Մանուկյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1982 թ. ծնված Ս. Մանուկյանը, 1961 թ. ծնված Վ. և 1989 թ. ծնված Վ. Ավետիսյանները հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

big_1371955306_IMG_1134 big_1371955315_IMG_1130 big_1371955332_IMG_1122 big_1371955373_IMG_1098 big_1371955399_IMG_1090 big_1371955433_IMG_1089 big_1371955457_IMG_1086 big_1371955495_IMG_1069

Տեսանյութեր

Լրահոս