Հունիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Չուխաջյան 34 շենքի թիվ 13 բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 1935 թ. ծնված Համբարձում Մ.-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ճանապարհին մահացել էր:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Արմավիրի հրշեջ-փրկարարները ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում 120 կմ ժամ արագությամբ սլացող «Լադա 21-06» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկվել երկու հոգու` ամուսինների, ովքեր բարեբախտաբար ողջ են մնացել:
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Աղավնատուն գյուղի բնակիչ 57-ամյա Վլադ Այվազյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 12 ՍՕ 222 և Ամբերդ գյուղի բնակիչ 53-ամյա Մարտիկ Խուդոյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 29 LL 364 համարանիշի ավտոմեքենաները:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. դուրս են գրվել և տեղափոխվել են տուն:
Այսօր` հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:18-ին 1-03 շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ցավոք ճանապարհին մահացել է:
Հունիսի 12-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի չբնակեցված հատվածում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 12-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թաթարստանում (Ռուսաստանի Դաշնություն) ուժեղ փոթորիկը օդ է բարձրացրել փչված ատրակցիոնը, որի եղել են երեխաներ, ինչի հետևանքով նրանցից հինգը տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 12-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա:
Այսօր՝ հունիսի 11-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ երեկ վրաերթի հետևանքով նշված հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 58-ամյա Ավետիք Պետրոսյանը:
Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):
Հունիսի 10-ին, ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 84 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ և դիմել փախուստի:
Հունիսի 11-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 53-րդ շենքի 75-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 183 համարանիշի ավտեմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավան վարչական շրջանում տեղադրված արագաչափ սարքի մոտ, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Անգին Ջումայանին:
Հունիսի 11-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայք քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոցի թիվ 18/22 տան բնակիչ`1962 թ. ծնված Ռ. Գրիգորյանը:
Ջիվանու փողոցի թիվ 75 հասցեի մոտակայքում «Սաֆեգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի 19 ԼՕ 501 պետհամարանիշով ավտոմեքենան (8 տ ցեմենտով բեռնավորված) կողաշրջվել է փոսը. տուժածներ չկան:
Հունիսի 11-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի Գյումրի քաղաքի Գյուլբենկյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է փոսը:
Վրաերթի ենթարկվածը, ով սովորում է Հրազդան քաղաքի թիվ 6 դպրոցի 2-րդ դասարանում, «գանգուղեղային տրավմա, քթի սալջարդ, որովայնի բութ տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Այսօր՝ հունիսի 10-ին, վրաերթեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ, 51-ամյա Ստյոպա Սարգսյանը, վարելով իրեն ամրակցված VAZ 21-06 մակնիշի Տ 0419 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ավետիք Պետրոսյանին:
Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.5 կմ հատվածում, Գավառ քաղաքի բնակիչ 31 ամյա Կարապետ Պիպոյանը վարելով VAZ 21-06 մակնիշի 78 QM 777 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց 7 գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Հունիսի 10-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 60/2 տան նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
8-ամյա Տիրան Ավետիսյանը վարելով BMW մակնիշի 35 ՕD 543 համարանիշի ավտոմեքենան, Այվազովսկի փողոցի թիվ 45/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ 73 ամյա Ժանոր Պատրիկյանին:
Հունիսի 10-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Հունիսի 10-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 44 շենքի արտաքին պատի (5-6-րդ հարկեր) երեսպատման սալիկները թուլացել են և առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 147 դպրոցի երկաթե ցանկապատին և մոտ 10 մետր հայտնվել դպրոցի մարզադաշտում: