Հունիսի 7-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 30 շենքի 17-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Վթարավերականգնողական աշխատատանքներին մասնակցել են օդանավակայանի 30 աշխատակից և 5 հատուկ տեխնիկա:
Ժամը 10։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Ռաֆայելյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 22 ՏԼ 179 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա Սարգիս Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հունիսի 6-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբի ծածկը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ:
Վթարի հետևանքով Կ. Հասրջյանն ու «Volkswagen» ավտոմեքենայի ուղևոր Ռուսաստանի դաշնության Ադլեր քաղաքի բնակիչ 33-ամյա Դավիթ Տավարածյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16։40-ի սահմաններում քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել կայանատեղիում կանգնած մենքենաների վրա:
Հունիսի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող հավաբնում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա:
Սևան քաղաքի Գրիբայեդովի փողոցի բնակիչ 33-ամյա Արթուր Հարությունյանը, վարելով «Mercedes Benz E 320» մակնիշի՝ 30 ՏՍ 668 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ընթանալիս՝ 4.5 կմ հատվածում՝ Մարտունիից դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված երկաթյա տակառին և հայտնվել դաշտամիջում:
Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի վերջնամասում բախվել է իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Թովմասյանի վարած «Mercedes G 300»՝ մակնիշի 93 LV 999 համարանիշի ավտոմեքենային:
Հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 5-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում վառելափայտ է այրվում:
Հունիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 4-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 55 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դորիա Կառտա» ՍՊԸ-ին պատկանող «Պիցցատորիա» իտալական ռեստորանի խոհանոցում:
Լուսաբացին Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ, 79-ամյա Սաշա Առաքելյանն էր:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 4-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
30 տոննա կշռով ժայռաբեկորն ընկել էր էքսկավատորի վրա, ինչի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր:
Հունիսի 4-ին, ժամը 11.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ հարկի պատշգամբը:
Հունիսի 4-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 3-ին ժամը 17.30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող «Լիլիսիփ» կիսակառույց գազալցակայանի թիթեղյա ծածկը (100 քմ):
Խնձորեսկ գյուղի բնակիչ 48 ամյա Էդիկ Սարդարյանը վարելով GAZ 53 մակնիշի 21 ՍՍ 218 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229 կմ հատվածում, Գորիսի վարչական տարածքում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում բախվել են «Audi Q 7» մակնիշի՝ 88 ՕT 888 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները:
Կենտրոնական Եվրոպայի հազարավոր բնակիչներ սկսված մահացու ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են իրենց տները:
Հունիսի 3-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի 26/5 տան տանիքում օձ է նկատվել:
Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 46/10 շենքում նկատվել է օձ:
Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում: