![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ է բռնկվել Սբ Հովհաննես եկեղեցու պահակատանը
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/hrshej.jpg)
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոզեռնի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող Սրբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող պահակատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.05-ին: Այրվել է պահակատան տանիքի փայտյա կառուցատարրերը ` 2քմ: