Իսակովի պողոտայում վթարված ռուսական համարանիշներով Range Rover-ի մեջ հայտնաբերվել է արյան հետքեր. shamshyan.com
Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր` դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Range Rover մակնիշի H 555 TA համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարված ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են արյան հետքեր և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 28-ամյա Արմինե Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում