Բաժիններ՝

Գյումրի-Երևան գնացքի վագոնի ուղևորները տարահանվել են

Ինչպես հայտնում է 168.am-ի թղթակիցը, այսօր ժամը 11-ին Մասիս-Նորագավիթ կայարանների միջակայքում հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան էլեկտրագնացքում: Էլեկտրագնացքը մի քանի րոպե կանգնել է Նորագավիթ-Երևան կայարանների միջակայքում: Ժամանել են էլեկտրագնացքի անվտանգության աշխատակիցները, ովքեր էվակուացրել են ծխահարված վագոնի ուղևորներին: Ըստ ամենայնի պատճառը եղել է էլելկտարագնացքի արգելակման համակարգում առաջացած տեխնիկական վթարը: Չնայած վթարը չի վերացվել, սակայն գնացքի մեքենավարը որոշել է շարունակել ընթացքը: Էլեկտրագնացը գրեթե մեկ ժամ ուշացումով հասել է Երևան կայարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031