Ավտովթար Երևանում. կան վիրավորներ, որոնց մեջ է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Նաիրի, մի մասը` Էրեբունի բժշկական կենտրոններ:
Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: