Տավուշի մարզում բախվել են КАМАЗ-ն ու Лада-ն. վերջինիս վարորդը մահացել է
shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16: 40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Հովք գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ 25-ամյա Սերյոժա Ներսիսյանի վարած ВАЗ 21 110 մակնիշի 34 MO 624 համարանիշի և Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Դանիելյանի վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ս. Ներսիսյանը տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հաղորդվում է, որ հիվանդանոց տեղափոխված Ս. Ներսիսիյանը մահացել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: