Բաժիններ՝

10 մարդ կոտրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ՝ մերկասառույցի պատճառով

Այս օրերին մայրաքաղաքի փողոցների, մասնավորապես մայթերի և բակային տարածքների մերկասառույցները մեր համաքաղաքացիների համար խիստ վտանգավոր իրավիճակ են ստեղծել: Շատերս ականատես ենք լինում, թե որքան շատ են հատկապես այն դեպքերը, երբ տարեց մարդիկ չեն կարողանում հաղթահարել մերկասառույցները և վայր ընկնելով` վնասվածքներ են ստանում: 168.am-ը կապվեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ՝ ճշտելու համար, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակի պայմաններում շտապօգնության կանչերն ավելացել են: «Վերջին չորս օրերի ընթացքում մեր ծառայությունը կոտրվածքներով տաս մարդ է տեղափոխել բուժհաստատություններ: Ամբողջ շաբաթվա վիճկագրությունը դեռ պատրաստ չէ: Մյուս շաբաթ ստույգ տվյալներն ունենալու դեպքում անպայման Ձեզ կփոխանցենք»,- խոստացավ Թ. Ստեփանյանն՝ ավելացնելով, որ անկախ եղանակային պայմաններից շտապօգնության կանչերը սրտային հիվանդություններից հետո հիմնականում տրավմա ստացած մարդկանց դեպքերի բնույթ ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս