Տաքսին ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի զանգված տանող ճանապարհին` ռեստորանի մոտ, տաքսի ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանները  պարզել են, որ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Սեյրան Թ.-ն ժամը 00.15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայով ընթանալու ժամանակ նկատելով, որ մեքենայի առջևի մասում հրդեհ է առաջացել`  արագ դուրս է եկել մեքենայից, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.20-ին, 1 մարտական հաշվարկի կողմից:
Հրդեհի առաջացման պատճառը և պատճառված նյութական վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031