Օգոստոսի 18-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում՝ էլ.ցանցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լադա Կալինա» մակնիշի Տ6248 պ/հ (վարորդ` 1955 թ. ծնված Գ. Հ.) և «Օպել աստրա ջի» մակնիշի 33 VL 752 պ/հ (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Խ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայի հարավում՝ Պապուա նահանգում, կործանված Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ինքնաթիռի բոլոր՝ 54 զոհերի մարմինները, հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին Աճառյան փողոցի թիվ 32 հասցեի դիմաց անհայտ վարորդի վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվելով՝ հարվածել է 1982 թ. ծնված Հակոբ Տ.-ին:
Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, ծնվ. 1978 թ. ) և Ռիտա Հովհաննիսյան (ծնվ. 1962 թ.):
Չիկագոյում անցած շաբաթ օրը անցկացվող ավիաշոուն մթագնվեց ողբերգությամբ՝ ցուցադրական ելույթի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվեցին, հայտնում է LifeNews-ը:
Երևանից Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթռը, որը անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում, տեղափոխում էր մոտ 6,5 մլրդ ինդոնեզական ռուպի (մոտ 470 հազար դոլար)՝ նախատեսված աղքատ ընտանիքների համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ջայապուրա քաղաքի փոստի ներկայացուցչին:
Օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան – Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վնասված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը հարևանությամբ գործող խանութի աշխատակիցների հետ նախ` կրակի ճիրաններից դուրս բերում վիրավոր քաղաքացիներին, նոր հետո` իր վնասված Mercedes-ից դուրս բերում հարազատներին:
Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան հայտնաբերվել էր Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված ինքնաթիռային աղետի վերջին զոհի մարմինը:
Գրեթե 140 մասնագետ ու մոտ 30 միավոր տեխնիկա է ներգրավվել Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետին զոհ դարձած 9-րդ մարդու մարմինը հայտնաբերելու որոնողական աշխատանքներին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 20.15-ին, Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ Robinson-44 ինքնաթիռի ու Cessna 206 հիդրոպլանի բախման հետևանքով զոհվել էին Cessna 206-ի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները (Մանուկյան Պարույր Նորիկի, Մանուկյան Լարիսա Վրեժի, Գլչյան Օֆելյա Ազատի, Գլչյան Էրիկ Ազատի):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսավիացիան», շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժ. 20.20-ին, ժ. Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մերձակայքում՝ Իստրինսկի ջրամբարում, բախվել էին Robinson -44 ուղղաթիռն ու Cessna 206 ինքնաթիռը:
Փորձագետների տեղեկություններով՝ կարբյուրատորում անսարքության հետևանքով մատակարարվել է մեծ ծավալի վառելիք, ու շարժիչը չի գործել:
Երեկ` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բախվել են Daewoo Nexia մակնիշի 853 ԼP 61 համարանիշի և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 27-ամյա Սուսաննա Փամբուխչյանի վարած Toyota մակնիշի 85 PՏ 800 համարանիշի ավտոմեքենաները:
Օգոստոսի 7-ին, ժամը 06.54-ին հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:
Մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցագործին վնասազերծել են SWAT-ի տղաները՝ կրակելով նրա վրա: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ինքնաթիռի աղետի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն:
Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում:
Չեչնիայի Վեդենսկի շրջանում ուղևորատար «Գազելի»՝ անդունդը գլորվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Interfax-ը:
Այսօր Կրասնոյարսկի երկրամասում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը ՃՏՊ-ի մեջ է ընկել Օրշա-Մոգիլև մայրուղում: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկու ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով նվազագույնը 6 մարդ է մահացել, 40 մարդ տուժել է:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Կրասնոյարսկի մարզում Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 11 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքիայի հարավարևմտյան Մանիսա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են:
Այսօր Ինդոնեզիայի Սումատրա կղզում հյուրանոցի ու բնակելի տների վրա ընկած ամերիկյան արտադրության ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռում եղել է 113 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ագուս Սուպրիյատնան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը, հունիսի 3-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Մայիսի 16-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 72 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: