Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Օգոստոսի 19-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՍՕ 283 (վարորդ` 1946 թ. ծնված Բ. Ա.) և «ԳԱԶել» մակնիշի 2850L (վարորդ` 1974 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2106»-ի վարորդը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս