
Սասունցի Դավթի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում վթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով

Օգոստոսի 13-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սասունցի Դավթի փողոցի թիվ 76 տան մոտակայքում «Daewoo» մակնիշի 34 SF 651 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենասյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Վարորդին շտապօգնության աշխատակիցները` տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել է ավտոմեքենան և փակվել գազի բալոնի փականը: