Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 06.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 107-րդ կմ-ում «Մերսեդես E320» մակնիշի 69CO969 պետհամարանիշի (վարորդ` Ս. Հ., ծնվ.1952թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է արգելապատնեշին, ինչից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնվ.1982թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031