Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառին և կողաշրջվել
Օգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «OPEL ASTRA G» մակնիշի 34RP054 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ա. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Է.Ա.ը և ուղևոր՝ Ս. Կ.-ը (ծնվ. 1932թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: