Երևան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 VL 930 պ/հ (վարորդ՝ 1941 թ. ծնված Մ. Ղ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031