«Տոյոտա Պրադո»-ն ընկել է ձորը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:

Պարզվել է, որ ժամը 3.30-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ գտնվող բենզալցակայանի կրպակի պատին ու շրջվել Այգեգործների թաղամասի ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031