Բաժիններ՝

«Եթե դերասանի համար սերիալը չլինի, ի՞նչ պիտի անի»

«Թատրոնի դերասանի համար սերիալում խաղալը նորմալ է: Բա ո՞նց ապրեն մարդիկ: Ես կուզեի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձներ թատրոնին, դերասաններին: Կան այնպիսի որակյալ, մեծ դերասաններ, ովքեր այսօր խաղում են շատ ցածրորակ սերիալներում: Դա, ըստ իս՝ վատ է, իսկ բա որ այդ ամենը չլինի՝ ի՞նչ պիտի անեին»,- այսպես մեկնաբանեց Կամերային թատրոնի, «Կարգին սերիալ»,  հումորային նախագծի դերասան Անդրանիկ Հարությունյանը (Անդո), թատրոնների դերասանների անընդմեջ ավելացող հոսքը դեպի հեռուստատեսային սերիալներ:

Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ այդ նույն սերիալների որակը գնալով լավանում է: Չնայած դրան, դերասանը վստահեցնում է, որ երբեք իր սկզբունքներին դեմ չի գնա և սերիալում չի նկարահանվի: «Երևի գործերս լավ են, դրա համար եմ ասում, որ չեմ խաղա, իսկ որ վատանա՝ կարող ա: Բայց, թու, թու, թու, Աստված չանի»,- ասաց Ա. Հարությունյանը:

Դերասանը «Կարգին սերիալը» սերիալ չի համարում, այն հումորային պատում է, որի սկիզբն ու ավարտն ամփոփված է նույն սերիայում: «Կան մի քանի սերիալներ, որ կարելի է ուղղակի հանել: Մարդիկ սկսում են լավ նկարահանել սերիալները, հետո գնալով վատանում է: Ընթացքում մեկ էլ տեսնում ես՝ մի դերասանի «խփեցին», «մահացավ» ու գնաց ուրիշ սերիալում նկարահանվելու: Դերասաններին նորմալ չեն վարձատրում: Իրականում այս ամենը  շատ թույլ է: Թատրոնի դերասանը թողնում է իր թատրոնի փորձերն ու գնում ինչ-որ սերիալում նկարահանվելու, որ վերջում վարձատրվի: Դրա պատճառով էլ դերասանը հեռանում է թատրոնից, չի հասցնում նաև իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնել: Սերիալի դերասանի օրն անցնում է նկարահանման հրապարակում: Այդպես էլ անցնում է նրա կյանքը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս