Ի՞նչին է պատրաստվում Լիլիթ Հովհաննիսյանը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր հանդիսատեսի համար նորություն ունի: Այս մասին վկայում են երգչուհու ֆեյսբուքյան էջի գրառումները: Թվում է`Լիլիթն իր երբեմն-երբեմն թարմացվող մեկնաբանություններով փորձում է շարժել հանրության և հատկապես իր երկրպագուների ուշադրությունը, որն իդեպ ստացվում է:

«Ողջույն իմ աննմաններ:) Հուսով եմ՝ լավ եք անցկացրել տոները, օրինակ ես այս օրերի ընթացքում հասցրել եմ մի լաաաաաաաավ հանգստանալ:) …և հիմա ինձ մնում է ասել միայն մեկ բառ… ՇՈՒՏՈՎ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել Լիլիթ Հովհաննիսյանը:

Երգչուհու գրառումները համացանցյան հասարակության շրջանում քննարկումների առիթ են դարձել: Ոմանք կարծում են, որ նա պարզապես նոր տեսահոլովակ է նկարահանում, ոմանք էլ վստահ են, որ Լիլիթը ցանկանում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայտ ներկայացնել: Թե երկրպագուների առաջ քաշած վարկածներից որը կիրականանա՝ ցույց կտա ժամանակը, մանավանդ, երբ երգչուհին խոստացել է, որ «շուտով» կլինի:

Տեսանյութեր

Լրահոս