
Ո՞վ դիմավորեց երգիչ Անդրեին Թուրքիայի օդանավակայանում (տեսանյութ)
Երգչուհի Սիպիլն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է մի տեսանյութ, որը պատմում է երգիչ Անդրեի՝ Թուրքիա ժամանման մասին: Տեսանյութում մանրամասն ներկայացվում է երգչի ժամանումն ու նրա կացարան տեղափոխումը: Օդանավակայանում Անդրեի ժամանմանը սպասում էր Սիպիլը՝ իր մի քանի ընկերների հետ, ովքեր շատ ջերմ դիմավորեցին երգչին:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Անդրեն նշել էր, որ շատ ուշադիր և մեծ եռանդով է պատրաստվում հունվարի 21-ին Թուրքիայում կայանալիք համերգին, իսկ տեսանյութում՝ ողջունելով բոլորին նշում է, որ համերգային ծրագիրն անցնելու է շատ ջերմ և լավ միջավայրում: