Բաժիններ՝

Այսօր Ստամբուլում կկայանա Սիպիլի և Անդրեի համերգը

Այսօր Ստամբուլի «Tim Show Center» համերգասրահում ժամը 21-00-ին տեղի կունենա երգիչ Անդրեի և թուրքաբնակ երգչուհի Սիպիլի համերգը: Անդրեն Ստամբուլ էր մեկնել տոներից հետո՝ երգչուհի Սիպիլի հետ միասին համերգային ծրագրին պատրաստվելու համար: Իսկ մինչ մեկնումը արտիստներից յուրաքանչյուրն իր երկրում էր պատրաստվում համերգին: 168.am-ի հետ զրույցում երգիչը նշել էր, որ մեկնում է Ստամբուլ՝ այնտեղի հայության համար երգելու համար և հույս ունի, որ ամեն բան լավ կանցնի: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անդրեին Ստամբուլի օդանավակայանում դիմավորել էին գնացել երգչուհի Սիպիլն իր մի քանի ընկերների հետ, ովքեր Անդրեին մեծ ջերմությամբ էին ընդունել: Հանդիպման ողջ ընթացքը Սիպիլը նկարահանել էր և տեղադրել համացանցում: Այնուհետ երգչուհու ֆեյսբուքյան էջից լուսանկարների, տեսանյութերի տեսքով պարբերաբար տեղեկանում էինք, թե ինչ է կատարվում Ստամբուլում և ինչպես են անցնում նախապատրաստական աշխատանքները: Իսկ երեկվանց երգչուհու փոխարեն իր ֆեյսբուքյան էջին մեկնաբանություններ են թողնում Սիպիլի և Անդրեի արվեստի սիրահարները՝ մաղթելով հաջողություն և շնորհակալություն հայտնելով արվելիք աշխատանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031