Բաժիններ՝

«System of a Down»-ը կմասնակցի «Kubana» փառատոնին

Օգոստոսի յոթին աշխարհահռչակ ռոք խումբ «System of a Down»-ը «Kubana 5» փառատոնի շրջանակում համերգ կտա Ռուսաստանի  Անապա քաղաքում: Այս մասին գրված է խմբի պաշտոնական կայքում:

kommersant.ru-ի հաղորդմամբ էլ` փառատոնն անցկացվելու է օգոստոսի մեկից յոթն ընկած ժամանակահատվածում:

Ըստ կայքի`«System of a Down»-ը պատրաստվում է այս տարի նոր ալբոմ թողարկել:

Նախկինում «Kubana» փառատոնին մասնակցել են այնպիսի ռոք խմբեր, ինչպիսիք են` «The Misfits»-ը, «Guano Apes»-ը, «Korn»-ը, «The Subways»-ը, «Scooter»-ը, «Bullet for My Valentine»-ը, «Enter Shikari»-ը և «Electric Six»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031