Ինչի վրա որքան գումար են ծախսում համաշխարհային աստղերը

Ամերիկյան NYPost հրատարակչությունը հարցում է անցկացրել ԱՄՆ-ի շոու-բիզնեսի ներկայացուցիչների ֆինանսական խորհրդատուների շրջանում` փորձելով պարզել, թե իրենց եկամուտներից ինչի վրա որքան գումար են ծախսում համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը:

NYPost-ին տեղեկատվություն տրամադրած աստղերի ֆինանսիստները ցանկացել են մնալ անանուն` դա բացատրելով նրանով, որ իրենց գործատուները վատ կարձագանքեն անձնական բնույթի այդ տեղեկությունների հրապարակմանը: Հրատարակության փորձագետներն այդ տեղեկատվության հիման վրա կազմել են ԱՄՆ-ի «առաջին մեծության» աստղերի ծախսերի կառուցվածքի միջինացված ցուցանիշները: Իրենց հաշվարկներում NYPost-ի մասնագետները հիմք են ընդունել այն ցուցանիշները, թե ամերիկյան աստղերը միջին հաշվով որքան են վաստակում` մասնակցելով հեռուստաշոուների, գովազդային հոլովակների և կինոնկարների նկարահանումներին: Ըստ միջինացված ցուցանիշների՝ ստեղծագործական աշխատանքից նրանցից յուրաքանչյուրը տարեկան վաստակում է մոտ 16 մլն դոլար, որից մոտ 5 մլն դոլարի հարկեր է վճարում: Տարբեր ակտիվներում, ասենք՝ բաժնետոմսերի գնման վրա աստղերից յուրաքանչյուրը միջին հաշվով ծախսում է  մոտ 3.3 մլն դոլար, որից` 1.2 մլն դոլարը՝ արվեստի գործեր ձեռք բերելու համար: Թանկարժեք զարդեր գնելու համար ամերիկյան աստղերից յուրաքանչյուրը  ծախսում է տարեկան միջին հաշվով 875 հազար դոլար: Եթե աստղը տվյալ տարվա ընթացքում վերանորոգում է իր առանձնատունը, ապա դրա վրա ծախսվում է միջին հաշվով 1.3 մլն դոլար:

Աստղերի ծախսերի կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում սննդի, հագուստի և ապահովագրության վրա կատարվող ծախսերը: Միջին հաշվով տարեկան ապահովագրության համար նրանցից յուրաքանչյուրը ծախսում է 50 հազար դոլար, երեխաների խնամքի համար` 300 հազար դոլար, 40 հազար դոլար՝ ռեստորաններ այցելությունների համար: Աստղերից յուրաքանչյուրը տարեկան 300 հազար դոլար է ծախսում զբոսանավի պահպանման համար, իսկ Լոս Անջելեսում կամ Մայամիում առանձնատուն ունենալն արժենում է 1.793 մլն դոլար:

Kim-Kardashyan-dengiՈւշագրավ է, որ աստղերի ծախսերի կառուցվածքում ամենաքիչը բաժին է հասնում ժամանցի համար կատարվող ծախսերին: Տարեկան այս կարգի աստղերից յուրաքանչյուրն ուրախ ժամանցի համար ծախսում է միջին հաշվով 15 հազար դոլար: Դա բացատրվում է նրանով, որ աստղերը ժամանցային հաստատություններ այցելելու համար ստիպված չեն լինում վճարել, քանի որ նման հաստատություններն իրենք են հաճախ մեծ գումարներ տրամադրում աստղերի մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու համար: Օրինակ, Նյու Յորքի Tao գիշերային ակումբը Քիմ Քարդաշյանին 600 հազար դոլար է վճարել Ամանորի գիշերն այնտեղ անցկացնելու համար:

Աստղերի ծախսերի կառուցվածքում հագուստին տրամադրվող գումարը տարեկան կազմում է 45 հազար դոլար: Առաջին հայացքից սա բավական փոքր թիվ է թվում: Սակայն դա բացատրվում է նրանով, որ աշխարհահռչակ ապրանքանիշերի հագուստ արտադրողներն իրենք են աստղերին հագուստ կամ զանազան աքսեսուարներ նվիրում: Կամ վաճառում են զգալի զեղչերով: Բացառություն է կազմում միայն  Louis Vuitton նորաձևության տունը, որը նախապես սահմանված գներից որևէ զեղչ չի սահմանում որևէ մեկի համար:

Louis-Vuitton-ne-skidyivaet-tsenyi

Տեսանյութեր

Լրահոս